top of page

«Հուսով եմ, կհանդիպենք մի օր ու էլ չենք բաժանվի». Հայկոն այսօր կդառնար 52 տարեկան

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Aug 25
  • 1 min read
ree

Այսօր երգիչ, երգահան, կոմպոզիտոր, ՀՀ վաստակավոր արտիստ Հայկոն կդառնար 52 տարեկան: 

Հայկոյին շնորհավորել են նրա մայրն ու ընկերները և նրա հետ համատեղ լուսանկարներ հրապարակել:

«Հայկոս, լուսավոր ծնունդդ շնորհավոր, մեզ սեր, կարոտ ու սեր-երգեր թողած, սիրո ճամփա բռնած Հայկոս…

առանց քեզ լավ չի, կարոտում եմ»,- գրել է երգչուհի Շուշան Պետրոսյանը:


Ռեժիսոր Հրաչ Քեշիշյանը ևս հրապարակում է արել իր ինստագրամյան էջում՝ հիշելով տարիներ առաջ Հայկոյի հեղինակած «Սիրուց հետո» երգի պատմությունը:

«Սիրուց հետո… դժվար է հաստատ։


Առաջին անգամ էս երգը լսեցի ու հազար պատկեր աչքերիս առաջ եկան։ Միանգամից Հայկոյին ու հետո Ավետին ասացի, որ սա ֆիլմի վերնագիր է… հաստատ։



Ավետը իմ 55-ամյակին նվիրեց այս երգի խոսքերի առաջին սևագիրը։ Սեր, երևի, միշտ կա… նույնիսկ սիրուց հետո։ Չգիտեմ»,- գրել է Հրաչ Քեշիշյանը:


Նազենի Հովհաննիսյանն իր իսնտագրամյան էջի սթորի բաժնում գրել է.

«Հայկը միշտ կա ամենավերին երկինքներում ու իր երաժշտության մեջ: Այսօր իմ Հայկի ծննդյան օրն է»:

Հայկոյին ֆեյսբուքյան իր էջում շնորհավորել է նաև նրա մայրիկը՝ տիկին Սուսաննան:

«Էն դատարկությունը, որ մնաց քեզնից հետո, միևնույն է, չի լցվելու, անհուն կարոտը հալածում է…

Շնորհավոր երկնային ծնունդդ, տղես, հուսով եմ, կհանդիպենք մի օր ու էլ չենք բաժանվի։ Հիշիր, ես քեզ սիրում եմ, տղես…»,- գրել է Սուսաննա Նիկողոսյանը: 


Հիշեցնենք՝ օգոստոսի 31-ին՝ Գառնի պատմամշակութային արգելոց-թանգարանում տեղի կունենա «Սիմֆոնիկ Հայկո» խորագրով համերգը՝ բաց երկնքի տակ՝ նվիրված կոմպոզիտոր Հայկո Հակոբյանին։

 
 
bottom of page