top of page

«Հրապարակ»․ Գեւորգ Սուջյանի բիզնեսը՝ ՔՊ-ի սրտիկներով

  • 9 hours ago
  • 1 min read

Բաքվի գերությունից վերադարձած Գեւորգ Սուջյանն ակտիվ է սոցցանցերում, հիմնականում՝ հօգուտ իշխանության: Ասել էր, որ բիզնեսով է զբաղվում, պարզվեց՝ ՔՊ-ի սրտիկներով շապիկներ են արտադրում:



Նա ասաց, որ միայն շապիկների լոգոներ չեն, նաեւ` անկողնային պարագաներ, սրբիչներ. «Մենք չենք ֆիքսվում մեկ ոճի վրա, օրինակ՝ սրտիկներով շապիկներ։ Ասեղնագործում ենք ցանկացած գաղափար՝ ըստ պատվիրատուի ցանկության»։ Պատվերները բազմազան են, հաճախորդները՝ տարբեր։ Իսկ հետագայում կարո՞ղ է ՔՊ-ի հետ քաղաքական-կուսակցական գործընկերություն ծագել։ «Այս պահին հստակ ծրագրեր չունենք, բայց զարգացումը մշտական գործընթաց է, եւ ապագան բաց է նոր հնարավորությունների համար»։



 
 
1/2662
bottom of page