top of page

Հալանդը ներողություն է խնդրել Մոլդովայի հավաքականի դարպասապահից

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • 1 day ago
  • 1 min read
ree

Նորվեգիայի հավաքականի հարձակվող Էրլինգ Հալանդը 2026 թվականի աշխարհի առաջնության ընտրական խաղում, որն ավարտվել է 11:1 հաշվով Մոլդովայի հավաքականի պարտությամբ, խոսակցություն է ունեցել դարպասապահ Կրիստիան Ավրամի հետ: Խաղից հետո Հալանդը մոտեցել է նրան: Այդ հանդիպման ընթացքում Հալանդը պենտատրիկ է ձևակերպել:

«Բարև Ձեզ, ես Մոլդովայի հավաքականի դարպասապահն եմ և բաց եմ թողել 11 գոլ: Էրլինգի հետ խոսակցություն ունեցա: Նա ասաց. «Ես մեղավոր չեմ» և բացատրեց, որ ցանկանում էր շարունակել գոլեր խփել՝ գոլերի տարբերությունը բարելավելու համար: Ես նրան հասկանում եմ: Դա խաղի մի մասն է: Նա ցանկանում էր շարունակել պայքարել:

Արդյո՞ք երբևէ բաց եմ թողել 11 գոլ: Դա կատա՞կ է: Իհարկե, առաջին անգամն է:

Ի՞նչ եմ զգում: Նայեք ինձ, էլ ի՞նչ ասեմ: Չեմ մահանա: Պետք է ուժեղ մնալ: Մի քանի օրից հաջորդ խաղն է: Բայց 11 գոլը՝ շատ է»,- Ավրամի խոսքերն է փոխանցում TV2-ը:

 
 
bottom of page